19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սուտ թիվ 5. «Գարդասիլի» պատվաստումների գովազդով զբաղվող ու այդ ծրագիրը ղեկավարող անձանց շարժառիթը և արժեքը չափվում է ԱՄՆ դոլարով

ՍՈՒՏ N5 – «Գարդասիլ-4»-ի վերաբերյալ

Համաձայն ՀՀ ԱՆ հայտարարության Հայաստանը 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամից նվեր էր ստացել 32.400 սրվակ «Գարդասիլ-4» պատվաստանյութ։
https://www.panorama.am/…/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%…/1862869

Համաձայն իմ հարցմանը ՀՀ ԱՆ պատասխանի (22.11.17) ՀՀ ներկրված Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութի ժամկետը 12.10.2019թ. է (փաստաթուղթ N1):

Մինչդեռ Unicef-ի կայքից պարզ է դառնում, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստացել է ոչ թե 32.400 այլ 34.700 սրվակ «Գարդասիլ-4» (HPV-4) (փաստաթուղթ N2):
https://www.unicef.org/…/Copy_of_Gavi_WEB_all_regionsYear_E…

«Գարդասիլ-4»-ին վերաբերվող իմ հաջորդ հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ-ն պատասխանեց (21.03.19), որ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի ժամկետը 2020թ. ապրիլ ամիսն է (փաստաթուղթ N3):

Անկեղծ պետք է լինեմ. սկզբում միանգամից գլխի չընկա, թե ինչումն է բանը, կարծեցի, թե պատվաստանյութի վրա ժամկետն են փոփոխել։ Բայց շուտով պատահականորեն տեսա 12.10.2019թ. ժամկետով «Գարդասիլ-4» պատվաստանյութի նկարը և հասկացա, որ փոփոխելը, այն էլ 30.000-ից ավելի սրվակներ, մեղմ ասած` իրատեսական չէ (փաստաթուղթ N4):

Այստեղ ինձ կրկին օգնության հասավ Unicef-ը:
https://www.unicef.org/supply/index_gavi.html

Ուսումնասիրելով Unicef-ի կայքում 2018 թվականին բոլոր երկրներին մատակարարված պատվաստանյութերի ցանկը` հայտնաբերեցի, որ Հայաստանը 2018 թվականին ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութի ևս 31.500 սրվակ։

Արդյո՞ք այս մասին գիտի Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի (բացի «Գարդասիլ-սեկտայի» անդամներից)։

Ո՛չ, այս մասին չի՛ հայտարարվել, չի՛ հրապարակվել։ 
Այս տեղեկատվությունը նույնպես գաղտնի է պահվել։
Ավելին, իմ հարցումներին ՀՀ ԱՆ-ն պատասխանել է միայն, որ Հայաստանը 2019 թվականին է իրականացնելու «Գարդասիլ-4»-ի գնում, բայց ոչ մի բառ չի ասվել 2018 թվականի մասին։ «Խորամանկորեն» ԼՌԵԼ են։

Ինչպես երևում է ՀՀ ԱՆ 21.03.19թ-ի պատասխանից 2019թ-ի մարտ ամսվա դրությամբ օգտագործվել է 2225 սրվակ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութ (փաստաթուղթ N3):

Եվ այսպես,

2017 թվականին ՀՀ-ն ստացել է 34.700 սրվակ «Գարդասիլ-4», այլ ոչ թե 32.400, ինչպես հայտարարվել էր (որտե՞ղ է 2.300 սրվակը)։

2018 թվականին ՀՀ-ն ստացել է ևս 31.500 սրվակ «Գարդասիլ-4», որի մասին չի հրապարակվել, պահվել է գաղտնի (փաստորեն ձևավորվել է գաղտնապահների կլան)։

Ընդհանուր 66.200 սրավակից օգտագործվել է միայն 2225-ը։ Փաստորեն դեռևս ունենք 63.975 սրվակ «Գարդասիլ-4»։

Իհարկե անհասկանալի է, թե պահեստներում ունենալով 34.700 սրվակ պատվաստանյութ ՀՀ ԱՆ-ն ինչու՞ է ձեռք բերել հավելյալ 31.500 սրվակը։

Բայց ավելի ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ է այն փաստը, որ 2019 թվականին նույնպես ծրագրվում է գնել «Գարդասիլ-4», և այդ հարցը քննարկման փուլում է (փաստաթուղթ N3):

Շնորհակալ եմ իմ հայրենակիցների Չ-զոմբիացող, սադրանքների Չ-տրվող, մի քանի հոգու միլիոնատեր դառնալու համար ապատեղեկատվությանը Չ-տրվող ու «կլինիկական փորձարկումների փուլին» Չ-մասնակցող հատվածին։ 
Դուք հզոր եք, դուք ուժեղ եք, դուք խորագետ եք։

Այսօր ձեզ ներկայացրեցի ևս մի գաղտնիք, որը ՀՀ ԱՆ ապաշնորհ գաղտնապահները փորձել էին չհրապարակել։

Բայց հետաքրքիրը դեռևս առջևում է։

Շուտով կհրապարակեմ պատվաստումների գովազդով զբաղվող ու այդ ծրագիրը ղեկավարող անձանց շարժառիթը և արժեքը։ Այն չափվում է ԱՄՆ դոլարով։

Մարինա Խաչատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ