26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխությունից մեկ տարի անց ներքաղաքական օրակարգում դատարկություն է, փոխարենը ինչ-որ շոուներ են տեղի ունենում /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մեծ մասը նվիրված էր անցյալին. «Սա վկայում է այն մասին, որ հեղափոխությունից մեկ տարի անց ներքաղաքական օրակարգում դատարկություն է, և հայեցակարգային ոչ մի փոփոխություն չկա»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգը:

Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ցույց չտվեց, թե որն է Հայաստանի դերը այդ ընդհանուր եվրոպական ընտանիքում. «540-րդ անգամ կրկնվեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվում, և մենք հավատրիմ ենք մնում նույնին: Ներքաղաքական օրակարգում հայեցակարգերի փոխարեն ինչ-որ շոուներ են տեղի ունենում»:

Բադալյանն ընդգծեց՝ հիմա մենք ապրում ենք մի շրջանում, երբ հստակ չէ՝ Հայաստանը ուր է գնում և ինչ բարեփոխումներ կարող են լինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ