10 Ապրիլի, Ուրբաթ, 2020
KFC

Ինչպես առանց մի կրակոցի ընկավ Կարսի բերդը /տեսանյութ/

Տեւական ժամանակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը Ադրբեջանին եւ աշխարհի կանանց խաղաղասիրական կոչեր է հղում: Ամիսներ առաջ Կանանց եվրասիական երկրորդ հանձնաժողովին վարչապետի տիկինը ներկայացրելց «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որպեսզի այնտեղ ժանգոտվի։ Տիկին Աննա Հակոբյանը խաղաղասիրական կոչով բարձրացավ դիրքեր, հայտարարեց, թե փմփուշտներից պետք է զարդեր պատրաստել, ինչին Բաքուն պատասխանեց հայ զինվորին ուղղված մահացու կրակոցով: Սա էլ փորձ արվեց թաքցնել հանրությունից, բայց սա այլ պատմություն է:

Զարմանալի է, ինչպես պետք է զենքը պահեստ ուղարկենք, եթե մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը։ Բոլորս տեսանք, թե Աննա Հակոբյանի շարունակական խաղաղասիրական կոչերին ինչ պատասխան տվեց Մեհրիբան Ալիևան, նա հստակ ասաց, որ խաղաղության չսպասենք։

Միայն թե տիկին Աննան ոչ մի կերպ չի ուզում հասկանալ սա: Դիտարկմանը, թե Մեհրիբան Ալիեւան հայտարարել է, որ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի բոլոր արցախյան գյուղերում, Աննա Հակոբյանը ավելի քան տարօրինակ պատասխան է տվել,  թե Ալիեւան այս հայտարարությունն արել է ադրբեջանական զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար:

Ի՞նչ է կատարվում Աննա Հակոբյանի հետ, որտեղի՞ց է գալիս ամուսինների մոտ այս տեսակ ադրբեջանասիրությունը: Ամուսինը Իլհամ Ալիեւին է «կիրթ» համարում, կինը՝ Մեհրիբան Ալիեւային ռեւերանսներ անում: Եւ ի վերջո, եթե Ալիեւան ադրբեջանցի զինվորի մարտական ոգին է բարձրացնում, ՀՀ վարչապետի տիկնոջ առաքելությունը ո՞րն է: 

Ի դեպ, երբ 1920թ. Կարսի բերդն առանց մի կրակոցի ընկավ, պատճառը նույնատիպ անտրամաբանական խաղաղասիրական կոչերն էին: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ