23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ, թուլացի ու չշփոթվես: Պատասխանիր հարցին. Շարմազանով /տեսանյութ/

ԱԺ ամբիոնից տրանսգենդերը հայտարարեց, որ նախկին իշխանության օրոք անհնար էր պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր ՝ «հետհեղափոխական» Հայաստանում:

Իսկ երկրի վարչապետը փոխանակ պատասխանի հանրության հարցին, կանգնել լոլո է կարդում, նորից մարդկանց շեղում, ինչպես ամիսներ առաջ Փարիզի օդանավակայանում իբր իրեն հանդիպած «սուրճ դնող» գոմիկի պատմությամբ հանրային ուշադրությունը շեղեց կարեւորագույն հարցից: Այսօր էլ նորից չպատասխանեց՝ ինչպես է վերաբերվում, երբ Ազգային ժողովի ամբիոնից պղծության քարոզչություն է արվում, որին ծափահարում են իշխանական պատգամավորները:

Ասել եմ եւ ասելու եմ՝ անթույլատրելի է պղծության քարոզը Հայաստանում, անթույլատրելի է այլասերության քարոզը պետական մակարդակով: Ասել եմ եւ ասելու եմ՝ ավանդական ընտանիքը աստվածային արժեք է եւ հայ ավանդական ընտանիքի մոդելը պետական մակարդկով պետք է պաշտպանված լինի: Եւ կրկնակի անթույլատրելի է իշխանության նման էժան պահվածքը, ինչը փորձեց անել Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ, թուլացի ու չշփոթվես: Գեյ-ակտիվիստների իշխանությունը քո իշխանությունն է լինելու այնքան ժամանակ, մինչեւ չպատասխանես հարցին, որ ոչ միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հոգեւորականն ու պահպանողականն են բարձրացնում, այլ հայ ժողովրդի մեծամասնությունը: Ուղիղ ասա՝ կո՞ղմ ես այլասերվածության քարոզին, թե ոչ: Պատասխանը կարճ է՝ այո կամ ոչ: Գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ