20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միս մի կերեք, կանաչի կերեք: Հեղափոխական գնաճ

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բողոքում էր գնաճի դեմ, թե «մարդկանց ասում եք՝ միս մի կերեք, կանաչի՞ կերեք»։ Հետաքրքիր է, հիմա նույն հարցը չի՞ ցանկանում բարձրացնել Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ հեղափոխական տեմպերով գնաճ է գրանցվել մասնավորապես սննդամթերքի՝ առաջին օգտագործման մթերքների շուկայում:

Այսպես, 2019թ, տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը) գներն աճել են 3,5 տոկոսով, իսկ ահա մարտին դեկտեմբերի նկատմամբ՝  5,8 տոկոսով։

Բանջարեղենի գները  2018թ. մարտին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ աճել են 8,2 տոկոսով, մրգի գնաճը կազմել է՝ 3,3 տոկոս, հացաբուլկեղենը թանկացել է 3,8 տոկոսով, մսամթերքի գնաճը կազմել է 3,6 տոկոս: Այդ քվում՝ թռչնամսինը թանկացել է  11,6 տոկոս։ Վիճծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ուսումնասիրության համաձայն, մեկ շնչի ընդհանուր ծախսերի մեջ սննդամթերքի ծախսն ամենամեծն է՝ 41,5 տոկոս։ Այսինքն, հատկապես սննդամթերքի բարձր գնաճն առավել ծանր է անդրադառնում մարդկանց վրա, քան ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գնաճը։ Առավել եւս, երբ թանկանում են ամենօրյա սպառման սննդամթերքի տեսակները՝ հաց, ձավարեղեն, միրգ, բանջարեղեն, միս, ձու եւ այլն։

Փորձագետները նկատում են, որ մսամթերքի գների մասին խոսելիս դարձյալ պետք է հիշատակել Նիկոլ Փաշինյանի վնասաբեր գործողությունները։ Անցյալ տարվա մայիս-հունիսին հենց նրա անմիջական ջանքերով մսի (տավարի մսի) գինը կտրուկ բարձրացավ՝ 1 կգ 2700 դրամից մինչև 3100 դրամի։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հարկադրանքով սուպերմարկետներին մսի մատակարարումը ընդգրկվեց ավելացված արժեքի հարկի դաշտում եւ նախկին 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն սկսվեց վճարվել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, արձանագրվեց մսի գնի կտրուկ աճ։ Հարկ է շեշտել, որ, դատելով արձանագրված գնային տարբերությունից, խոսքն առնվազն 15 տոկոս գնաճի մասին է, որը վիճծառայության մոտ չգիտես ինչու դարձել է 3,6 տոկոս։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ