05 Փետրվարի, Կիրակի, 2023
KFC

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

7Y1F3532

Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի
նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը:
Նիստի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2018 թվականին
իրականացված աշխատանքները, անդրադարձել ձեռքբերման և նորոգման եղանակով զորքերը համալրած տեխնիկական միջոցներին, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նորոգող մասնագետների պատրաստմանը։

Եզրափակելով կոլեգիայի նիստը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը
փաստել է, որ, ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում արվել է առավելագույնը՝ զինված ուժերի
սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի ու անխափան աշխատանքի ապահովման, նորոգող մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարականներ տվել արձանագրված թերությունները շտկելու վերաբերյալ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ