25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Առանց ՌԴ լուռ համաձայնության, Ադրբեջանը խելքը հացի հետ չէր կերել, որ անցներ հարձակման /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գնահատում է դրական և կառուցողական: Ասում է՝ հայկական կողմի թելադրած ռազմավարությունը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարիք չունի արտաքին թշնամու՝ սեփական լեգիտիմությունը ապահովվելու համար, սակայն  ադրբեջանական պետական համակարգը, կառուցված է հակահայկականության վրա:

«Հայկական կողմը իլյուզիաներ չպետք է ունենա, նրանք, երբ զգացին հարմար պահը, ժամերի ընթացքում կարող են հետ շրջվել իրենց ռազմավարությունից:  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ձեռք  բերված պայմանավորվածություն կա, շարունակել հանդիպումները և հումանիտար քայլեր ձեռնարկել: Ինչը  նշանակում է, որ ապագայում հիպոթետիկ առաջին կրակոցի քաղաքական գինն էլ ավելի է բարձրանում: Պարզ է, որ առաջին կրակողը հայկական կողմը չի լինելու, հետևապես այս գործընթացները բխում են հայկական կողմի շահերից: Հայաստանը շունչ  քաշելու որոշակի ժամանակահատված է ստանում՝ ներքին ռեֆորմները արագացնելու, նախկինից ժառանգած իր արտաքին քաղաքականությունը սրբագրելու համար»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց Մեհրաբյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին Ռուբեն Մեհրաբյանը նշում է.

«Պետք է հասկանալ մի բան, որ առանց Ռուսաստանի լուռ համաձայնության Ադրբեջանը խելքը հացի հետ չէր կերել, որ անցներ հարձակման՝առանց վստահ լինելու, որ Ռուսաստանը  առնվազն լռելու էր, ի դեպ դա այդպես էլ տեղի ունեցավ: Ապրիլյան պատերազմը, այսպես կոչված՝ Լավրովի պլանի այն դինամիկ մասն էր, բայց ինչպես տեսանք, Արցախյան և հայկական զինված ուժերի սխրանքով բոլոր այդ մտահաղացումները հօդս ցնդեցին»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ