Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել. երրորդ նախագահի գրասենյակ

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից հերքում են Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին տարածված տեղեկությունը։
«Դա ապատեղեկատվություն է։ Որևէ հեռախոսազրույց Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի միջև տեղի չի ունեցել», – Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։