19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինժեներական աշխատանքների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է ամրապնդել իր դիրքերը /տեսանյութ/

Ինչպես արդեն հայտնել ենք  Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց՝ ադրբեջանական կողմը սրա միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերը, և հավելեց՝ նման միջադեպեր մինչ այս ևս գրանցվել էին:

«Հիշում ենք հունվարին ադրբեջանական կողմից բողոքում էին, որ իրենց աշխատանքները իրականացնող էքսկավատորի ուղղությամբ են կրակել հայկական ուժերը: Իրականում նույն այդ էքսկավատորի միջոցով նրանք փորձում էին իրենց դիրքերը բարելավել: Հայկական կողմը նման դեպքերում զգուշացնում է, իսկ եթե նրանք արդեն փորձում են հատել սահմանը, հայկական կողմը ավելի ակտիվ գործողությունների է անցնում»,-նշեց ադրբեջանագետը:

«Ես չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը սրանով կսահմանափակվի , որովհետև այդեղ մի շարք գործոններ կան: Ադրբեջանը իր քաղաքականությունից ելնելով անընդհատ խնդիր ունի տարբեր լարվածության օջախներ ստեղծելու: Տավուշը վերջին շրջանում համեմատաբար պասիվ էր և նրանք կարծես կրկին փորձում են ակտիվացնել լարվածության օջախները»,-ասաց Հովհաննիսյանը:

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ