29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, շինծու գործ է․ «Ֆլեշի Բարսեղը» չընդունեց մեղադրանքը

default

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկեց «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը։

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ Բարսեղ Բեգլարյանն ու Հրայր Հովսեփյանը 2016թ. մարտ-ապրիլին Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հրայր Հովսեփյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում․ «Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, բռնության սպառնալիքներ չեմ տվել, մատնանշված գումարից էլ տեղյակ չեմ»։

Բարսեղ Բեգլարյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց։

«Մեղադրանքը շատ պարզ է շարադրված, սակայն, իրականությանն ընդհանրապես մոտիկ չէ, բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, սա շինծու գործ է»,- հայտարարեց գործարարը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ