25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր

Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ապրիլյան պատերազմում զոհված Ժորա Եսայանի մայրը։

«Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ, արդեն 7 ամիս է՝ խնդրել ենք, որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ՞ որ նրանց շնորհիվ այդ օրը կա, և մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- գրել է Մարինե Հակոբյանը։

Մարինե Հակոբյանը 2016թ․ ապրիլի 2-ին Ջաբրաիլում՝ (Լելե-Թեփե) զոհված Ժորա Եսայանի մայրն է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ