19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը. Արմեն Աշոտյան

144374

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Երբ այսպես կոչված Քաղաքացու օրվա մասին շաբաթներ առաջ գրեց մամուլը, իշխանական քարոզիչները միաբերան պնդիւմ էին, որ սա հերթական fake news է։

Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը։

Ոչ մի ողբերգական բան այդ զավեշտի մեջ չկա։ Պարզապես գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելուց հետո եւս մեկ սանիտարահիգիենիկ գործ պետք է անել՝ չեղյալ անելով սույն խեղկատակությունը։

Հիշեք, որ ժամանակին Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆրանսիայում կար նաեւ Ոչխարի օր (պատմական փաստ է), որը վաղուց այլեւս չկա…»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ