25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա մեծ կորուստների ճանապարհ է: Շտապ պետք է ձեւավորել «ազգային փրկության» կառավարություն

«Իրավունք TV»-ի հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ,  ԱԺ մի քանի գումարման պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադարձել է  արցախյան հիմնախնդրի  շուրջ զարգացումներին  եւ մի շարք այլ օրակարգային  հարցերի:

«ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ»

– Պարոն ԲաբուխանյանՍտեփանակերտում կայացած ՀՀ եւԱրցախի անվտանգության խորհրդի համատեղ   նիստըորի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ  հանդես եկավարցախյան   հիմնախնդրի շուրջ իր տեսլականի մասինոչ միանշանակ ընդունվեց քաղաքական եւ քաղաքագիտական   շրջանակների կողմիցԴրան էլ նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը,        որը ոչ պակաս մտահոգիչ էրԻ՞նչ վտանգներ եք Դուք տեսնում:

-Վտանգ, իսկապես, տեսնում ենք, մասնավորապես կապվածայն գործընթացների հետ, որոնք կարելի է կոչել հետընթաց` նախկինումունեցած մեր դիրքերից: Նախ շատ վտանգավորտերմին օգտագործեց Նիկոլ Փաշինյանը`  ասելով` Հայաստանի եւԱրցախի ժողովուրդ, այդպիսի ժողովուրդներ չկան, կա մեկ հայժողովուրդ, եւ կա հայ ժողովրդի արցախյան հատված: Հետեւապես չի՛ կարելի այդպիսի տարանջատումներ մտցնել: Եվ երկրորդ` չի՛կարելի  այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, ,Արցախի  ադրբեջանական  հատված»  հասկացողությունը,  չկա այդպիսին: 

Եթե մենք հիմա սկսենք խոսել ,Արցախի ադրբեջանական հատվածիմասին», այդ դեպքում պարտադիր պետք է խոսենք Շահումյանի, Գանձակի եւ այլ հայկական հատվածներիմասին: Սա շատ երկար եւ նույնիսկ անվերջ խոսակցություն է: Բացի այդ, չի բարձրացվում այն տարածքներիհարցը, որոնք բռնազավթվել են թե՛ Հայաստանի Հանրապետությունից` խոսքը Արծվաշենի հատվածի մասին է, եւ թե՛ Արցախի Հանրապետության տարածքից, որը մի շարք  տարածաշրջաններ է ընդգրկում: Եթե քննարկումը փախստականների վերադարձի  հետ է կապված, անպայման  առաջնահերթ պետք է խոսվիԳետաշենի եւ Շահումյանի շրջանների այն քաղաքացիների մասին, ովքեր իրենց  ունեցվածքը կորցրել ենԴաշտային Ղարաբաղում: 

Այսինքն` հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւպահանջել այդ հարցերի լուծումը: Մեզ անհանգստանցում է այն, որ Փաշինյանն ըստ էության խոսում է այնմասին, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների առաջ քաշած վեց ենթակետերիճանապարհով գնալ: Սա ճանապարհ է դեպի անհասկանալի է,  թե ուր: Ավելի ճիշտ` ճանապարհ է դեպիկործանում: Կարծում եմ` Հայաստանի իշխանությունները պետք է շատ  կտրուկ պահանջ դնեն եւ այդ փուլայինտարբերակից, որից մենք հրաժարվել ենք դեռեւս 1997 թվականին, պետք է  անցնել փաթեթային տարբերակի: Խնդրի լուծումն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, մեր  կուսակցության տեսակետից` Արցախիվերամիավորման վերջնական եւ միջազգային ճանաչումը: Բայց, ցավոք, մենք  չենք լսել Փաշինյանի կողմից այդպիսի պահանջ` միջազգային ճանաչում, վերամիավորում կամ գոնե Արցախի  անկախություն, ապա ուրեմն` սա ճանապարհ է դեպի մեծ կորուստներ:

«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ Է ԱՅԴԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ»

– Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարՎարդգես Բաղրյանն «Իրավունքի» հետ   զրույցում ասել էրոր արցախյան հիմնախնդրի    հետ կապվածՀՀ    իշխանությունների դիրքորոշումը  մի   տեսակ լղոզված էհստակեցված չէԸստ Ձեզայսօրիսկապե՞սխնդրի վերաբերյալ իշխանությունը հստակ հայեցակարգ չունի:

-Այո, շատ էլ ղոզվածությունը, բայցմյուս կողմից  նկատվում է, որ Փաշինյանն իր  հոգու խորքում կամ  իր հաշվարկների մեջ արդեն հաշտվել է այդ կործանարար ծրագրիհետ եւ դիմադրելու կամ ինչ-որ տեղ նաեւ նախահարձակ  լինելու կարողություն չունի եւ չի տեսնում: Ավելին` ինչ-որ կատարվում է  այսօր Հայաստանում՝  այդ ներքին  պառակտումը,  պատերազմող ազգի համար ինքնաոչնչացման ճանապարհ է: 

Հասարակության ներսում սեւ ու սպիտակի բաժանումները, անիմաստ բախումները, միմյանց գրեթե ոչնչացնելու  պատրաստ խմբերի ձեւավորումն ավելի քան վտանգավոր են: Ընդ որում` ավելի վտանգավոր են, քան  արտաքին  թշնամու հարձակումը երկրի վրա, որովհետեւ եթե մենք լինենք միասնական, լինենք պատրաստ ազգովի գնալ  պաշտպանելու մեր երկիրը, ոչ մի թշնամի մեզ չի կարող պարտադրելայնպիսի լուծումներ, ինչի մասին մեզ ասում են`  հանձնել հողեր անորոշ ապագայով եւ այլն: Ցավոք, վերջինմեկ տարին Փաշինյանը եւ իր կողմնակիցները, բացի  նրանից, որ ապօրինի զավթեցին իշխանությունըերկրում, դրանից հետո շարունակում են երկրի ինքնաոչնչացման,  ինքնակործանման ճանապարհով տանելուիրենց քաղաքականությունը, եւ իմ կարծիքով` հենց իրենք էլ կլինեն դրա  զոհը:

 Ուստի` իմ խորհուրդն է Փաշինյանին, որովհետեւ այդտեղ ուրիշ մեկը չկա, որին կարելի է խորհուրդ տալ, շատ  արագ հետ կանգնելայդ ճանապարհից, գնալ դեպի ազգային համաձայնության կառավարության ստեղծում, դուրս  հանելկառավարությունից բոլոր սորոսականներին, Թրանսփարենսի ինթերնեյշնլականներին եւ այլգրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնությանկառավարություն ու դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր  պետականության առաջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հրանտ Սարաֆյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ