26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուխով գործազուրկ Հայաստան, այս գարունը Նիկոլն է բերել քեզ /տեսանյութ/

Այսօր գարուն է: Այս գարունը դուք եք բերել Հայաստանին: Սա նախկին լրագրող, ընդդիմադիր, իրեն քաղհալածյալ համարող, հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրած արտահայտությունն է, ով ամիսներ առաջ ժողովրդին իր եւ իր իշխանության «շեֆն» էր հայտարարում: Այսպես նա դիմում էր հանրությանը 11 տարի առաջ մարտյան դեպքերի նախօրեին, այսպես նա դիմեց ժողովրդին 11 ամիս առաջ Հանրապետության հրապարակում, խոստանալով, թե բոլոր որոշումները ժողովրդի հետ համատեղ է կայացնելու, այսպես նա դիմեց ժողովրդին օրեր առաջ իր հեռուստաուղերձում՝ ներողություն խնդրելով որպես պետությունը ներկայացնող անձ նախկինում տեղի ունեցած անօրինությունների եւ բռնությունների համար՝ երաշխավորելով որպես երկրի առաջին դեմք, թե բռնության, անօրինությունների, քաղաքացուն ճնշելու ժամանակաշրջանը Հայաստանում ավարտված է:

Նորընտիր վարչապետը հրապարակային խոստանում էր, թե խնդիրները մեր երկրում լուծվելու են խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Մինչդեռ հեղափոխությունից դեռ մեկ տարի էլ չանցած «թավշյա» իշխանությունը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել՝ մեկը մյուսի հետևից բարձրացնելով հարկերն ու տուրքերը, կրճատելով պետծառայողներին, հարվածելով տեղական արտադրողին, գործարարին:

Ակցիզային հարկի նախատեսվող բարձրացումից, հաշվապահական և փաստաբանական ընկերություններին ավելացված արժեքի հարկով հարկելու ձախողված նախաձեռնումից, քաղաքային իշխանության կողմից Երևանում հարկերի և տուրքերի բարձրացումից հետո, լրացուցիչ գումարային բեռ է դրվում արտարժույթի փոխանակման կետերի, գրավատների և վարկային կազմակերպությունների վրա։ Խոսքը մոտ 140 գրավատների, 200 փոխանակման կետերի և 40 վարկային կազմակերպությունների մասին է։

Համաձայն կառավարության նախագծի, նախատեսվում է փոխանակման կետերի ներկայիս տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը դարձնել 3 մլն դրամ, գրավատներինը՝ ներկայիս 100 հազար դրամ պետտուրքը՝ 6 մլն դրամ, վարկային կազմակերպություններինը՝ ներկայիս 3 մլն դրամ պետտուրքը՝ 7 մլն դրամ:

Արդյունքում  հարյուրավոր մարդիկ կհամալրեն գործազուրկների շարքերը։ Ի՞նչ խոսք, հեղափոխությունը շռնդալից կերպով թակում է քաղաքացիների դռները. ընթանում է պետական համակարգի աշխատողների կրճատման գործընթաց, որի վերջնարդյունքում մոտ 10 հազար մարդ գործազուրկ կդառնա: Նրանք նորեկների համար «հավելյալ արժեք չստեղծողներն» են՝ «շարիկ գլորողներ»։

Այսօր արդեն ականատես եղանք Երեւանի կենտրոնում տեղակայված սրճարանների ապամոնտաժման արդյունքում գործազրկության շեմին կանգնած քաղաքացիների  ընդվզմանը: Աշխատակիցները եւ ոստիկանները կրքերի լարման բարձրակետում բախվեցին: Քաղաքացիները ամոթանք են տալիս նոր կառավարիչներին, ասելով, թե դուխով ընտրեցին Նիկոլին, որ դուխով գործազուրկ դառնան: 

Դուխով գործազուրկ Հայաստան, այս գարունը Նիկոլն է բերել քեզ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ