23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստանում մինչև մայիսի 1-ը թույլատրելու մասին օրենքի ընդունումից հետո կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա:

Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե նախագծի ընդունումից հետո որքան ավտոմեքենաներ են ներմուծվելու, և ժամկետներն արդյոք բավարա՞ր են, որ գործնականում ապահովվի դրանց ներմուծումը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ ի սկզբանե ներմուծման ժամկետի համար այլ օր է նշված եղել, հիմա փոխել են, որ հնարավորություն տան մաքսային մարմնին թողունակությունն ապահովել:

«Խոսքը մինչև 1000 մեքենաների մասին է: Մենք ի սկզբանե որևէ չափելի թիվ չէինք ունեցել, այդ պատճառով օրենքը չէինք ընդունում ռիսկերից խուսափելու համար: Այնուամենայնիվ, այս նախաձեռնության անդամները բերել են մեքենաների հստակ թիվ` իրենց կոդերով, որոնք ամբողջական չեն, բայց գերակշիռ մեծամասնությունն են»,- նշեց նա

Մինչև այս տարվա մայիսի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել աջ ղեկով այն  ավտոմեքենաները, որոնք մաքսային տարածքներում են, և որոնք ձեռք են բերվել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը:

Նախարարի կարծիքով` այդ երկու սահմանափակումներով հավելյալ ռիսկերից խուսափում են և խնդրին լուծում են տալիս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ