27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Անհասկացողը դու ես», «թափթփուկ».թեժ վեճ «Սասնա ծռերի» ու ՊՊԾ նախկին հրամանատարի միջեւ /տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը,որի ընթացքում  հարցաքննվեց ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։

« Գնդի վրա հարձակման մասին տեղեկացել եմ  2016թ.–ի հուլիսի 17–ին լուսադեմին, որից հետո անմիջապես մեկնել  եմ այնտեղ։ Երբ մոտեցա գնդին, տեսա, որ ոստիկանական մեքենաներով փակած է, իմացա, որ զինված հարձակում է եղել եւ այդ մարդիկ ներսում են։ Հետո տեսել եմ Մարտիրոսին՝ զինվորական համազգեստով, զենքը ձեռքին, նա մոտենում էր ոստիկաններին եւ հորդորում միանալ իրենց, բայց երբ զրահամեքենան փորձեց մոտենալ, Մարտիրոսը կրակեց մեքենայի վրա, որի հետեւանքով մի քանի հոգի վիրավորվեցին։ Դրանից հետո կրակոցներ եղան նաեւ ներսից, զինված անձինք կային այնտեղ, չեմ կարող ասել բայց ովքեր էին»,– պատմեց Խաչատուր Ավետիսյանը։

Ավելի ուշ իմացել եմ,որ  գնդի վրա հարձակվողները Ժիրայր Սեֆիլյանի աջակիցներն են, իսկ հիմնական պահանջը Սեֆիլյանին ազատ արձակելն է եղել։ Ավետիսյանը պատմեց նաեւ, որ հուլիսի 31–ից հետո, երբ «Սասնա ծռերը» դուրս են եկել գնդից, ինքը տեսել է, որ տարածքն ամբողջությամբ ավիրված է, պահարանները բացված, իսկ զինանոցը՝ ամբողջությամբ դատարկ։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ ՊՊԾ նախկին հրամանատարը հայտնեց, որ վիրավոր Գագիկ Մկրտչյանին ինքը տեսել է, հարց է տվել, սակայն վերջինս ի վիճակի չի եղել պատասխանել.:

Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությանը, Խաչատուր Ավետիսյանը հայտնեց, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։

Պավլիկ Մանուկյանի հարցին՝ դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, գնդապետը պատասխանեց. «Պավլիկ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք ներսում մնա, ու դրանից հետո ինձ հարցնում եք… եթե ձեր մերձավորին, հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք։ Որ սպանած լինեին, երեւի թե սա չլիներ…»։

Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց «Սասնա ծռերի» անդամների եւ Խաչատուր Ավետիսյանի միջեւ։

«Անհասկացողը դու ես… թափթփուկ…»,– լսվեց նիստերի դահլիճից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ