21 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ու սա անում ա բիզնեսին դրախտային պայմաններ խոստացող լիբերալ կառավարությունը

timthumb-5

Վերցնենք պայմանական X գրավատուն։ Գրավատան պորտֆելը 30 մլն դրամ ա, այսինքն՝ 30 մլն դրամ ունեցող մի ձեռնարկատեր որոշել ա օրենքին համապատատասխան գործունեություն ծավալել։ Տարածք ա վարձակալում, օրենքին համապատասխան կահավորում (հստակ չափորոշիչներ կան), կարգավորումներին համապատասխանելու դեպքում արտոնագիր ստանում (որի համար տարեկան վճարում ա 100 հազար դրամ) ու սկսում էդ գումարը ամսական 4,5 տոկոսով փոխառության տալ։

Գրավատանը բանկերին հատուկ խուճուճ սխեմաներ չկան, նրանց հաշվարկը պարզ ա՝ եթե 30 մլնն էլ միանգամից տվեց, ապա ամիսը ստանում ա դրա 4,5 տոկոսը՝ 1.350.000 դրամ, որպես համախառն եկամուտ։ Որից ամսական․
– 600.000 դրամ (150.000 դրամ միջին աշխատավարձ ա վճարում 4 հոգու՝ ոսկերիչին, հաշվապահին, երկու օպերացիոն աշխատողի)։
– 150.000 դրամ (վարձակալության համար, եթե կենտրոնին մոտ ա՝ ավելի շատ)
– 60.000 (անվտանգության համար՝ ոստիկանությանն ու SOS համակարգին)
– Նվազագույնը` 350.000 դրամ (հարկեր)
– 50.000 դրամ (կոմունալ վճարումներ)
– 30.000 դրամ (գրասենյակային, ներկայացուցչական ծախսեր)
– 20.000 դրամ (գրավադրված գույքի ապահովագրություն, արտոնագրային վճար)

Մի խոսքով՝ ամսական 90.000 դրամանոց բիզնես։

Վաղը հարկային փոփոխությունների փաթեթի հետ ԱԺ-ում քննարկվելու ա Էս ձեռնարկատիրության արտոնագիրը 6 մլն դրամ սարքելու հարցը, այսինքն՝ ամսական ծախսերին + 490.000 դրամ։ Ի՞նչ կստանանք ընդունելու պարագայում։ Բիզնեսը, բնականաբար, կդադարի գործել, կունենանք 5 գործազուրկ, – 4,5 մլն դրամ հարկ բյուջեին։

Հիմա մեր ասածն էն ա, որ բարձրացնում, բարձրացնում եք, գոնե դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերեք՝ ով քիչ շրջանառություն ունի, գոնե քիչ «կլպեք», ով շատ՝ 6 մլնից էլ շատ «կլպեք»։ Ո՞րտեղ ա գրած, որ փաստացի տոկոսադրույքով 50-60 տոկոսով վարկ տվող հարուստ ՈւՎԿ-ներն ու բանկերը արտոնագրի համար համապատասխանաբար 3 ու 7 մլն դրամ մուծեն, իսկ 30 մլն դրամ պորտֆել ունեցող գրավատները՝ 6 մլն։ Դա արդար ա՞ ։) Ջանջուղազյանը միջին խա՞վ ա «շինում» ։)

Ու սա անում ա բիզնեսին դրախտային պայմաններ խոստացող լիբերալ կառավարությունը, որի սազանդարները մեզ ներկայացնում են որպես բիզնեսի հետևից ճիպոտներով վազվզող ու անտանելի բարձր տոկոսներով հարկելու պատրաստ բոբո սոցիալ-դեմոկրատներ։ Լավ ա, էլի։

Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Սուրեն Սահակյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ