26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուրս անենք մարտի ութերի անարժան աղախիններին իրենց ցածրակարգ ու լրջկված արք ու բարքով

Մարտի ութը հիմքում սոցիալական տոն է, այսինքն` աշխատանք և հոգս` մարմնավոր գոյության համար, արդյունքում սերը` ցածրակարգ պիտի լինի և ո’չ Աստվածային: Ապրիլի յոթը հոգևոր տոն է այն օրհնությամբ, որ Լավագույն կանայք նմանվում են մարդկության ամենակատարյալ կնոջը` Աստվածամորը:

Աբրահամը նախ իր կնոջ աղախնից զավակ ունեցավ և ապա իր ազնվազարմ կնոջից: Ապա Աստծո կամոք` դո’ւրս արեց աղախնին` որդու հետ միասին, որպեսզի արժանավորի ժառանգությանը չտիրանար: Մարտի ութը այդ դուրս արվելիք աղախինն է, իր անհարազատ, ապական արդյունքներով, տխեղծ, ցածրակարգ պտղով:

Չթողնե’նք որ Կլարացետկինյան աղախնի անարժանը ազնվազարմ ամուսնությունից ծնվածին ժառանգակից մնա, այն էլ խլել-վերցնելով իր վրա հիշարժանության պատվի մեծ մասը, որ տարվա մեջ իբր առաջինն է որպես կանանց տոն:
Ապրիլի յոթը հոգով թագուհի կանանց տոնն է, եկեք Աստվածային մեր ընտանիքներից, մեր սրտերից դո’ւրս անենք մարտի ութերի անարժան աղախիններին իրենց ցածրակարգ ու լրջկված արք ու բարքով:
Աղախինների տոնը` աղախիններին:
Թագուհիների տոնը` թագուհիներին:
Սիրում ենք ձեզ, թագուհի’ կանայք:

Սիրում են ձեզ` ովքեր սուրբ սիրտ ունեն: Ովքեր Տան որդի են և ո’չ թե տան ծառա, ովքեր հոգով թագուհի են և ո’չ թե աղախին:

Ողջ տիեզերքն է սիրում ձեզ` Քրիստոսի օրհնությամբ: Դուք Տիրամոր նմանություններն եք, ամենակատարյալ կնոջ, հարսերը երկնայինի, արքայադուստրերը Հիսուս Քրիստոս Թագավորի:
Հավիտյան օրհնյալ լինեք:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ