25 Օգոստոսի, Կիրակի, 2019

Կեղծարարներ միշտ էլ եղել են, բայց այսքան շատ ու փչացա՞ծ

130572

Կեղծարարներ միշտ էլ եղել են, բայց այսքան շատ ու փչացա՞ծ…

Սա ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատությունն օրորոցում գնդակահարելու միջավայրի ստեղծում, որպեսզի ոչ ոք չհանդնգնի քննադատել օրվա իշխանությանը…

Չնայած վերջերս լուրեր սփռվեցին, թե Փաշինյանը դժգոհել է իր համախոհների ֆեյսբուքյան ակտիվությունից, միևնույնն է՝ չեմ ուզում հավատալ, որ իշխանությունը մնացել է այդ կեղծարար զանգվածի հույսին…

Բայց մի բան աներկբա է…

Իշխանությունն ու, որպես ուժային իրավապահ մարմինների անմիջական վերահսկող, հենց անձամբ Փաշինյանն է կրում երկրում խոսքի ազատության անձեռնմխելիության ապահովման, հետևաբար, նաև՝ այդ կերպ քաղաքակիրթ աշխարհին հանրակցվելու խոչընդոտներ կուտակելու իրավական և բարոյական պատասխանատվությունը

Երբ իրավաքաղաքական դիրքորոշումներիդ հակադարձում են միմիայն հայհոյանքներով ու վիրավորանքներով, և իրավապահ մարմինները պարտիզանի լռությամբ ու դիտորդի սառնասրտությամբ են նայում այդ ամենին, դա, մեղմ ասած, լավ չէ:

Մտածեք, հարգելի կառավարություն…

Ձեզ նման պաշտպաններ պետք չեն, քանզի այդպիսիք երբևէ և որևէ չափով ոչ մեկին պետք չեն եղել, և հետո, նրանք ձեզ չեն օգնելու՝ կատարել ձեր նախսհեղափոխական՝ դեռևս չիրականացրած խոստումները…

Իսկ հավատավոր ժողովուրդը դեռ սպասում է…

Գևորգ Պետրոսյան

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ