20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բարեփոխումները հակառակ կողմից են սկսել. Կարեն Չիլինգարյան /տեսանյութ/

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի համոզմամբ՝ հասարակական տրանսպորտում տեսախցիկներ դնելը լավ որոշում է, բայց մինչև դրան հասնելը պետք էր տրանսպորտի վիճակը բարելավել։

«Հակառակ կողմից են մեզ մոտ սկսում, փոխանակ սկսեն տրանպորտի վիճակը բարելավել»:

 Վարորդների այն դժգոհությունները, թե տեսախցիկների առկայությունը լարում է իրենց, Կարեն Չիլինգարյանը անընդունելի է համարում: Օրինակ է բերում Աբովյան-Երևան երթուղին, որտեղ վաղուց է տեղադրված  տեսախցիկ, և դժգոհությունների պատճառ այն չի հանդիսացել:

«Ոչ ոք այսքան ժամանակ չի բողոքել, դա կարևոր դետալ է, որովհետև տեսահսկվում է, թե ինչ է կատարվում տրանսպորտում»:

 Ըստ Կարեն Չիլինգարյանի՝ վարորդները իրենց ուշադրությունը միայն պետք է դարձնեն երթուղուն, անվտանգությանը,  չվացուցակին: Մեզ մոտ հակառակ իրավիճակն է՝ վարորդները միևնույն ժամանակ և՛ վարում են, և՛ ծխում, և՛ հեռախոսով զրուցում:

Կարեն Չիլինգարյանը անդրադարձավ նաև շուկայում տիրող գնացուցակին: Նա նշեց, որ Մարտի 8-ի առիթով ծաղիկների գները բարձրացել են դեռ մեկ շաբաթ առաջ:  

«Եթե մի քանի շաբաթ առաջ, օրինակ՝ 80 սմ երկարությամբ հոլանդական  վարդերը վաճառվում էին օրինակ՝ 1000 դրամով, ապա հիմա արժեն 1500 դրամ»:

Թե մինչև երբ է ծաղիկների գինը բարձր լինելու, Չիլինգարյանը դժվարացավ պատասխանել, բայց ծաղիկներ գնելու ամենաթանկ օրն այսօր է:

Ավելին՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ