26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են նվազել ԿԲ պահուստները

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է տարածել միջազգային պահուստների նվազման վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․

ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:

ՀՀ միջազգային պահուստները 2018 թվականի ընթացքում նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարի չափով:  2018 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործոններից է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի մարման և սպասարկման համար զուտ վճարված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարը:

ՀՀ կենտրոնական բանկի այլ գործառնությունների շնորհիվ (արտարժույթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացված եկամուտ և այլն) միջազգային պահուստները չեն նվազել այդ չափով:

28994_06_03_3_MՄիաժամանակ կարևոր է նշել, որ միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով:

ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել  արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով:

Նաև որպես այլ փաստարկ, ներկայացնենք ԱՄՀ-ի կողմից գնահատվող միջազգային պահուստների բավարար լինելու մեթոդաբանությունը և գնահատականը՝ https://www.imf.org/external/datamapper/ARA/index.html 

Կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը, կարող եք համոզվել, որ վերջինս ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի կողմից ներկայացված ամենախիստ պահանջին, այլ նաև ավելի բարձր է գնահատվում հարևան երկրների համեմատ:

Ֆինանսական շուկաներում ձևավորված միտումների և ակնկալվող զարգացումների ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է  միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ