20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաստորեն, Սորոսը ֆինանսավորում է բրիտանական կառավարությա՞նը. Գեւորգ Կոստանյանը ծիծաղելի է համարում

Վերջին շրջանում շատ է  խոսվում այն մասին, որ ներկայիս իշխանություններն ու հեղափոխականներից շատերը , նրանց գործողությունները ֆինանսավորվում են  Ջորջ Սորոսի և նրա «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից: Բազմաթիվ են հրապարակումները, թե կոնկրետ ինչ ֆոնդերի է ֆինանսավորում Սորոսի Բաց հասարակության հիմնադրամը:

Երեկ,«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոս) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը,մամուլի ասուլիսով հանդես եկավ, անդրադառնալով այն հարցին, թե ներկա կառավարությունում եւ ԱԺ-ում շատ կան այսպես կոչված Սորոսական գործիչներ եւ հիմնականում հիմնադրամի սկզբունքներն են փորձում ներկայացնել՝ պետական շահի փոխարեն: Արա Բաբլոյան, Կարեն Բեքարյան, Հայկ Բաբուխանյան, Գեւորգ Կոստանյան այս մարդիկ Սորոսականներ են՝ ձեր սահմանումով, ասաց Լարիսա Մինասյանը:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Hayeli.am-ի հետ զրույցում ծիծաղելի և անհեթեթ որակեց վերջին հայտարարությունը , ասելով,որ նման բան ասողները երևի նկատի ունեն այն, որ ես 2006-ին մեկնել եմ Մեծ Բրիտանիա սովորելու՝ Բրիտանական խորհրդի/British Council/ ծրագրով, որը ֆինանասավորվում է  բրիտանական կառավարության կողմից:

Եթե ոմանց թվում է, որ Սորոսը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ապա դա թողնում եմ իրենց դատողությանը: Նման հրապարակումները, էլի եմ կրկնում,  իրականությունից հեռու են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ