24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մատաղացու «սրանք»-ը vs. օգուտ ստացող «մերոնք»-ի. չար ու տափակ ցիրկ

Սա երրորդ ռեյխի պաշտոնյաների (ասենք Այխմանի կամ Հայդրիխի) պաշտոնական նամակը չէ ֆյուրերի գրասենյակին, որում նացիստական գործիչները շարադրում են հրեաների հերթական խմբի հախից գալու մտադրություններն ու հիմնավորումները…

…սա Հայաստանի երրորդ հանրապետության պաշտոնյաների պաշտոնական նամակն է հեղափոխության առաջնորդին, որում հեղափոխական կառավարության անդամները շարադրում են ՀՀ քաղաքացիների հերթական խմբի հախից գալու մտադրություններն ու հիմնավորումները…

…երկրներն ու ժամանակները տարբեր են, ընտրվածների հիմնավորումներն ու մտադրությունները նույնը՝ տնտեսական անտիսեմիտիզմի դասական հիմնավորումներ.

– սրանք հավելյալ արդյունք չեն ստեղծում (հանրային ծառայողները, հրեաները, կխմերները) և սրանցից հարկավոր է ազատվել…

– թող սրանք տուժեն (դառնան գործազուրկ, ունեզուրկ, հայրենազուրկ), շահելու է պետականությունը (հայոց, գերմանցոց, կխմերցոց)…

– մատաղացու «սրանք»-ի խմբային սահմանումը կոնկրետ թվաքանակ է ենթադրում (10 000, 100 000, 1 000 000) vs. օգուտ ստացող «մերոնք»-ի (երեք միլիոն, 10 միլիոն, 50 միլիոն)… մարդիկ թվեր են, անհատներ չեն, անձեր չեն, կառավարման ու աշխատանքի արդյունավետության սկզբունքներ չեն՝ թվեր են…

– սրանց հախից գալուց հարկ չկա կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով՝ նպատակներն արդարացնում են միջոցները…

… էս համադրությունն ավելի լավ ընկալելու համար առաջարկում եմ դիտել 2001թ. «Դավադրություն» (Conspiracy, Заговор) ֆիլմը՝ հրաշք գործ ա… կամ ընթերցել Հաննա Արենտի «Այխմանը Երուսաղեմում. զեկույց Չարի տափակության մասին» (Eichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil) գիրքը…

© չար ու տափակ ցիրկ

53005029_3017325228293328_3047431127900880896_n 53155839_3017325234959994_2453263552580943872_n 53263093_3017325314959986_8002750861136625664_n 53536634_3017325324959985_2675474259848986624_n

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ