28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Հայաստանում դեպի լավը փոխվել է միայն Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կյանքը. Արմեն Աշոտյան

6534435

Ի տարբերություն այսօրվա իշխանությունների, մենք երբեք չենք ասել, որ անսխալական ենք, բայց այս մարդիկ մեզ հեռացնելով եկել են իշխանության՝ խոստանալով մեզ ուրիշ՝ ավելի լավ Հայաստան:

 Նախկինների ուրվականների դեմ մշտական պայքարը՝ նարինջը, վերջին անգամ քամվել է դեկտեմբերյան ընտրություններին՝ ամեն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, որ մենք չանցնենք խորհրդարան՝ խոսքով եւ ոչ միայն խոսելով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հերթական իշխանափոխությունից հետո շատ արագ քայքայվելու է Հայաստանի պատմության ամենաժողովրդավար ընտրությունների միֆը. «Հերթական իշխանափոխությունից հետո 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների բռենդավորումը որպես ամենապուպուշ, ամենալավ ընտրություններ, կպայթի, այդ փուչիկն արագ պայթելու է, ես հավաստիացնում եմ ձեզ: Հերթական իշխանափոխությունից հետո իրավական գնահատական է տրվելու հոկտեմբերի 2-ին, 3-ին Ագային ժողովի հանդեպ տոտալ ճնշումների, կազմակերպված հարձակումների գործընթացին»:

Աշոտյանն ավելի մանրամասն չխոսեց՝ նշելով, որ այդ մասին կխոսի հաջորդ ասուլիսի ժամանակ, որ կլինի, երբ մոտենա հաջորդ իշխանափոխությունը. «Տոտալ հալածանքների, պետական ապարատի, վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում, ատելության մթնոլորտում ես, չբացելով գեթ մեկ շտաբ կենտրոնում, ստացել եմ ավելի շատ ձայն, քան՝ բազմաթիվ այլ քաղաքական կուսակցությունների քաղաքական դեմքեր»։

Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքն անլուրջ է համարում խոսակցությունները, թե մի քանի ամսում քաղաքացին պետք է լավ ապրի, միաժամանակ ընդգծեց, որ իրենք նորերին սկուտեղի վրա մատուցել են ձեռքբերումներ, որոնք իրականացնելու ուղղությամբ որեւէ քայլ չի արվում: Հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Հայաստանում դեպի լավը փոխվել է միայն Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կյանքը:

«Քաղաքացիների մի մասը դժվարանում է խոստովանել, որ իրեն քցել են: Դժվար է բարձրաձայն ասել այն, ինչ ասվում է տաքսիներում, տանը՝ խոհանոցում: Դժվար է խոստովանել, որ ինքը գցվել ա, որ իրեն շահագործել են»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ