19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞րն է մարտի 1-ի գլխավոր դասը. ԱԱԽ քարտուղարի պատասխանը /տեսանյութ/

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այն, ինչ Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ հայտարարում են իրավապահ մարմինները, համապատասխանում է իրականությանը։

Այս մասին այսօր Ազատության հրապարակում ի պատասխան հարցի՝ արդյոք համամի՞տ է հնչեցված այն հայտարարությունների հետ, որ այս գործն ամբողջությամբ բացահայտված է, պատասխանեց ԱԽ քարտուղարը: Իսկ դիտարկմանը, թե այսօր թավշյա հեղափոխությունից հետո, արդյոք կարողացել ենք հիմք դնել  պետական և իրավական այնպիսի համակարգերի, որոնք կբացառեն հետագայում մարտիմեկերի կրկնությունները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դրա հիմքերը դրվել են։ Պետություն կառուցելը շարունակական գործընթաց է, չկա մի պահ, որ ասենք, այս պահից հետո էլ պետությունը չենք կառուցում։ Բնականաբար, հիմքերը դրվել են, իսկ դրանցից ամենակարևորն ազատ և արդար ընտրություններն են։ Դեկտեմբերի 9-ը ապացուցել է, որ Հայաստանում հնարավոր է ունենալ ազատ-արդար ընտրություններ։ Այլևս չենք վերադառնալու անցյալին։ Կառուցում ենք հզոր պետություն և այդ պետության հիմքում ընկած են այն ինստիտուտները, որոնք բացառելու են մարտիմեկեր»։

Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ Մարտի 1-ից բոլորս պետք է դաս քաղենք, իսկ այդ դասերից ամենկարևորը հետևյալն է․ «Որևէ իշխանություն  ՀՀ-ում ուժ չպետք է գործադրի քաղաքացու նկատմամբ։ Քաղաքացին պետք է ազատ լինի իր կամքն արտահայտելու և ընտրություններին և խաղաղ հավաքներին մասնակցելու համար»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ