27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական խոչընդոտ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ չկա. Արարատ Միրզոյան /տեսանյութ/

Մարտի 1-ի բացահայտման համար քաղաքական խոչընդոտներ այլևս չկան․ հակառակը՝ քաղաքական ամենաբարձր ամբիոններից  հնչում է  գործը բացահայտելու հասարակական պահանջը։

Այս մասին Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պետք է ամեն տարի հիշել Մարտի 1-ը․ այն մարդկանց, որոնք զոհվեցին և այն մարդկանց, որոնք այդ օրը  ֆիզիկապես անվնաս, բայց հոգեպես ծանր ապրումներով ու հիասթափված տուն գնացին։ Պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրում բացառենք քաղաքական բռնաճնշումների մեթոդը։ Այլևս երբեք չպետք է այդպիսի բան թույլ տանք»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Թե երբ հնարավոր կլինի Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված համարել, Արարատ Միրզոյանը դժվարացավ մեկնաբանություն տալ։

«Գործի մանրամասներին չեմ տիրապետում և մեկնաբանություններ անել չեմ կարող ինձ թույլ տալ։ Կարող եմ միայն ասել, որ իրավապահ համակարգի օրինական գործունեության համար քաղաքական ոչ մի խոչընդոտ չկա»,- նշեց ԱԺ նախագահը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ