25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես հանրապետական եմ 1997թ.-ից, Երևանի պետական համալսարանը երբևէ քաղաքական ճնշման ներքո չի եղել. համալսարանը չհանձնվեց

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը լեգիտիմ ընտրված ռեկտոր է։

Ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, ըստ Սիմոնյանի, իր հանդեպ որևէ ճնշում չի եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից։

ԵՊՀ ռեկտորը հիշեցնում է, որ ինքը ՀՀԿ անդամ է, իրեն համարում է Նժդեհյան գաղափարների կրող և Անդրանիկ Մարգարյանի առաջարկով է անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

«Երևանի պետական համալսարանը երբևէ քաղաքական ճնշման ներքո չի եղել։ Այս հաստատությունը ապակուսակցական է», – շեշտում է ռեկտորը։

Սիմոնյանի պնդմամբ, պետական համալսարանը երբևէ  ֆինանսական այնպիսի կայունություն չի ունեցել, ինչպես այսօր։

Իր հանդեպ վերաբերմունքը Սիմոնյանը բնութագրում է որպես քաղաքական հետապնդում։

«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա», – հայտարարում է նա, իսկ եթե Հոգաբարձուների խորհուրդը որոշի դադարեցնել Սիմոնյանի լիազորությունները, վերջինս կենթարկվի այդ որոշմանը։

«Սա համալսարանական ինքնավարության կոպտագույն խախտում է: Ես բռնությամբ չեմ հրաժարվելու ԵՊՀ ռեկտորի պաշտոնից»,-քիչ առաջ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ՝ կշարունակի պաշտոնավարումը: 

«Ինձ իմ սիրուն աչքերի համար ռեկտոր չեն ընտրել, ընտրել են, որովհետեւ անցել եմ բոլոր օղակներով: Ես պրոֆեսոր եմ, կրթությունը շատ լավ գիտեմ, որպես դասախոս էլ վատ չեմ: Որպես ադմինիստրատոր, իհարկե, կունենամ թերություններ: Համալսարանը շատ դժվար կառավարում պահանջող ինստիտուտ է: Եթե ես կարողացել եմ 13 տարի լինել ԵՊՀ ռեկտոր, ուրեմն ինչ-որ բան ինձանից ներկայացնում եմ, բայց թերություններ ունեմ »,-ասաց Արամ Սիմոնյանը: 

ԵՊՀ ռեկտորը իր անվան շուրջ ստեղծված այս պատմությունը քաղաքական ճնշում որակեց: «Ինձ որ այս հալածանքները անում են, եթե ես լինեի խեղճուկրակ, համալսարանից ինձ հանելը մեկ րոպեի գործ էր: Ես չեմ թաքցնում, հայտարարել եմ եւ ասում եմ՝ ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ 1997թ.-ից, ոչ թե կարիերայի համար, այլ գաղափարական համոզմունքով:

Ես Նժդեհի ազգային -պահպանողական գաղափարախոսության ջատագովն եմ: Նժդեհն ինձ համար այն գաղափարախոսն է, ում գաղափարների շուրջ պետք է տեղի ունենա մեր ժողովրդի զարգացումը: Համալսարանականի իմ դերակատարությունը երբեք չեմ խառնել քաղաքականության հետ: Համալսարանը կուսակցական խաղերի տեղ չէ եւ չի կարող լինել»: 

ԵՊՀ ռեկտորը հիշեց, որ ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի համալսարանում աշխատելու պայմանագիրը ինքն է ստորագրել, ասաց՝ չի փոշմանել: 

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ