20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանում կարծում են՝ Հայաստանում հեղափոխությունը կազմակերպել են ամերիկացիները

Իրանն այն ուղղությունն է, որը կարևորագույնից կարևորագույնն է տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար: 
 
Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: 
 
Ըստ նրա, Հայաստան-Իրան հարաբերություններն այն բարձրության վրա չեն, ինչպես պետք է և ինչպես այսքան ժամանակ ներկայացվել է: 
 
«Իրանն ունի իր խնդիրները. Իրանի և Թուրքիայի մեջ մեծ պայքար է գնում հեգեմոնիայի համար տարածաշրջանում: Պարսկաստանն իրեն համարում է կովկասյան պետություն և չի ուզում այստեղ երկրորդական դեր խաղալ: Նա խնդիրներ ունի Ադրբեջանի հետ՝ չնայած շատ լավ են զարգանում հարաբերությունները»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը՝ հավելելով, որ Իրանը ԵԱՏՄ և ԱՊՀ մյուս պետություններին կապելու գործընթացում Ադրբեջանն ավելի ակտիվ է, քան Հայաստանը, և դա պայմանավորված է զարգացած ենթակառուցվածքների առկայությամբ:  
 
Դեսպանի համոզմամբ՝ Հայաստանը հետ է մնում Հյուսիս-հարավ անավարտ մնացած ճանապարհի պատճառով, որի կառուցումը հատկապես Մեղրիի հատվածում խիստ անհրաժեշտ է: 
 
«Հովիկ Աբրահամյանն այս մի կտորը սարքեց իր համար, որ Արտաշատից գնա գա 200 կմ/ժ արագությամբ, մնացածը չկա, իսկ ամենածանր մասը մինչև Մեղրի է: Շատ ծանր ռելիեֆ է, այնտեղ լեռներ են, թունելներ, այդ հատվածի արժողությունը 4 մլրդ դոլար է»,- նկատեց Ա. Նավասարդյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ ճանապարհի այդ հատվածը հնարավոր է կառուցել, եթե Իրանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ տարվեն Չինաստանի հետ, որը «Մետաքսի մեծ ճանապարհ» ծրագիրն իրականություն դարձնելու համար մինչև 2035 թվականը պատրաստվում է 6 տրիլիոն դոլար ներդնել: 
 
Անդրադառնալով օրերս Իրան կատարած իր այցելությանը՝ Ա. Նավասարդյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում շատ ուժեղ հակահեղափոխական արշավ է ընթանում, որը թույր կարծիք է առաջացնում հարևան երկրներում: 
 
Ա. Նավասարդյանի փոխանցմամբ, մասնավորապես, Իրանում այն կարծիքին են, թե Հայաստանում հեղափոխությունը կազմակերպել են ամերիկացիները: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ