25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

2018-ին զոհված 2 զինծառայողների ընտանիքներ փոխհատուցում կստանան

Զինծառայողների ապահովության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 21.01.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:

Փետրվարի 22-ին պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Հիշեցնենք, որ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանը Սիսիանում ձնահյուսի տակ էր մնացել: Նրա դին հայտնաբերվել է 2018-ի դեկտեմբերի 6-ին:

Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանը սպանվել էր վաշտի հրամանատարի տեղակալի անկանոն կրակոցների հետևանքով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ