19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարևոր է, որ գումարները վերցնելուց տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին ընդգծեց՝ խնդիրը ոչ թե սահմանադրության, այլ մեր որակի մեջ է:

Անդրադառնալով գողացված գումարները պետությանը վերադարձնելուն վերջինս հայտնեց՝ ԱՄՆ հարկային տեսչությունը տարեկան մշակում է 240 միլիոն հարկային հռչակագիր, հարկատուներին բաժանում են խմբերի, հանում են միջին ցուցանիշ, և եթե մեկի ցուցանիշը բարձր կամ ցածր է, տեսուչը գնում է տվյալ քաղաքացու մոտ ու հասկանում, թե ի՞նչ խնդիր կա:

«Եթե հռչակագրում նշվի գումարի ակունքը, դա մի քիչ կհեշտացնի հարկայինի ու ներքին գործերի մարմինների աշխատանքը:

Վերջին 20 տարիների ընթացքում տասնյակ շենքեր են կառուցվել ռուսական փողերով: Դա փողի լվացման եղանակ է եղել: Այժմ ակունքը փակ է, ու նման գումարներ չեն գալիս:

Գումարները որ հետ են վերցնում՝ շատ ճիշտ է, սակայն կարևոր է, որ տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն, ընտրովի մոտեցում չպետք է լինի, ոչ էլ հաշվեհարդարի նման մի բան»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ