20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Եվրամիության PPRD East ծրագրի հավաք Երեւանում

38.thumb

Փետրվարի 27-ին եւ 28-ին Երեւանում կանցկացվի Եվրոպական միության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի ամփոփիչ հավաքը, որի ժամանակ կներկայացվեն գրանված հաջողությունները, ծրագրի ավարտից հետո ազգային մակարդակում նախատեսված գործողությունները: PPRD East ծրագիրը մեկնարկել է 2010-ին (2010-2014 հատվածում՝ PPRD East-1, 2014-2018՝ PPRD East-2), իրականացվում է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի շրջանակներում եղել են քննարկումներ, համաժողովներ բազմաթիվ թեմաներով: 2017 թվականին անցկացվել է EU MOLDEX 2017 դաշտային վարժանք, որին մասնակցել են նաեւ Հայաստանի փրկարարները:

PPRD East ծրագրի նպատակն է բարելավել աղետների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության եւ տեղեկությունների կառավարման մակարդակը, խորացնել ռիսկերի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգերը եւ խոշոր աղետի դեպքում միջազգային գործընկերների հետ աշխատելու ազգային կարողությունները, ձեւավորել ռիսկերի տարածաշրջանային էլեկտրոնային ատլաս: Ծրագիրն ավարտվում է մարտին, ամփոփիչ հավաքը Բրյուսելում է լինելու, հիմա մասնակից երկրներում ամբողջացնում են արվածը:

Երեւանյան հավաքում խոսելու են վաղ ազդարարման համակարգերից, ջրհեղեղի ռիսկի կառավարումից, աղետների կորուստների տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու կարեւորությունից: Կներկայացվեն գրանցած հաջողությունները եւ ապագայի ծրագրերը:

Հայաստանը ակտիվ մասնակցում է աղետների ռիսկի նվազեցման-կառավարման միջազգային ծրագրերին եւ ունի այդ թեմաներով հավաքներ անցկացնելու հարուստ փորձ: Մասնավորաբար.

2013, 2014, 2015 եւ 2016 թվականներին Հայաստանում անցկացվել են «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեզման անկյունաքար» միջազգային համաժողովներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ