22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Վերջին հարվածը

8914

Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն… Չեմ կարծում…

Եթե այդ ամենն արվեց՝ իշխանության բերելու մի ուժի, որի միակ կամ հիմնական առաքելությունն այն է, որ քաղաքացուն հուշի, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհն այն մոռանալն է, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է կարծել։ Սա ուղղակի շատ վտանգավոր դեղատոմս է…

Այսինքն՝ ինչ՞… Ընդամենը սրա՞ համար էր հեղափոխությունը…

Դա նույնն է, թե բժիշկը բավարարվի՝ իրեն այցելած ծանր հիվանդին <<խելքի գցելով>>, որ նրա միակ բուժումը հիվանդությունը մոռանալն է…

Բա դեղերը, բա նշանակումները, բա բժշկի հսկողությունը… Տեսնես ով՞ է այս գաղափարի ապիկար արարիչը, ով օր ծերության, վերջին հարվածն է ուզում հասցնել մեր հավատավոր ժողովրդին …

Մտահոգություններով ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ