23 Մարտի, Saturday, 2019

Կրեմլում որոշել են սթափեցնել ՀՀ ղեկավարությանը. Փաստ

5632CDFD-9F01-4FD5-9E86-7651F4EB0297_cx0_cy2_cw0_w1023_r1_s

Օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով:

Մասնավորաբար, «Ռաշա թըդեյ» լրատվականի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը շատ կոշտ շեշտադրումներով հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018–ին Հայաստանում, դասական արևմտյան մանիպուլ յացիաների արդյունք էր, իսկ ռուսների համար ավելի անտանելի է այն հանգամանքը, որ այս փորձով հայ հեղափոխական «փորձագետները» փորձում են աջակցել ռուսական սեկտորին:

Թերթի տեղեկություններով, այսպիսի կոշտ արձագանքների հանձնարարություններն իջեցված են ռուսական իշխանությունների վերնախավից՝ հայ կառավարիչներին սթափեցնելու համար:

Թերթի աղբյուրների պնդմամբ, այս գործում ինդիկատոր է հանդիսացել նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը: Սակայն այս պատմության մեջ կա ևս մի նրբագույն սեգմենտ. ՖԲ-ում այս թեման բավական նրբորեն շրջանցվեց, ինչը նույնպես պատահական չէր: Ըստ տեղեկությունների, կառավարության ղեկավարը իշխանությանը «հպատակ» օգտատերերին հորդորել է թեման «չբզբզել», որպեսզի կրակը հարկադրաբար չուժեղանա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

 

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ