25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարորդները ժամանակ են տվել քաղաքապետին. Երեւանի տրանսպորտային ցանցը կաթվածահար է.

Այսօր առավոտից մայրաքաղաքի տրանսպորտային շարժը կաթվածահար է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ 

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Թարփոշյանն իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, աշխատանքից ազատելու հրաման դեռևս չկա:

Սակայն պարկում հավաքված վարորդները նշում են, թե Հայկ Մարությանը հանդիպել է իրենց հետ, վստահեցրել, որ դիմումը չի բավարարվելու, սակայն հետո միտքը փոխել է։ Ավելին, նոր տնօեր է նշանակվել: Վարորդները 3 ժամ էին տվել խնդիրը լուծելու համար, սակայն նրանց պահանջը չէր կատարվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ