20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

120 մարդու կրճատում են, փոխարենը՝ ընդունում պաշտոնյաների զավակներին․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս ՊԵԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում, մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, հաղթել է Սերժ Սարգսյանի օգնականի թոռը՝ Նարեկ Զաքարյանը, ում հայրը՝ Տիգրան Զաքարյանը, ՊԵԿ-ում վարչության պետ է։ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, և որդին չէր կարող բացառություն լինել։

Նարեկ Զաքարյանը տևական ժամանակ աշխատում էր ՊԵԿ-ում թափուր հաստիքի անվան տակ, իսկ հիմա մրցույթում «հաղթելով» բոլորին՝ օրինականացրել է իր այնտեղ գտնվելը։

Համակարգից օրեր առաջ կրճատվել է 120-ից ավել մարդ, բայց փոխարենը այնտեղ են հանգրվանում պաշտոնյաների զավակները։ Նարեկ Զաքարյանը, անկասկած, կունենա Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսայի՝ Ալբերտ Ալեքսանյանի ճակատագիրը և ամիսների ընթացքում գլխավոր օպերլիազորից կդառնա որևէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ