20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստեղծում եք նոր այբուբեն, որով թարգմանում եք մարդու իրավունքների, գենդեր-շմենդերի, եկեղեցին պետությունից անջատ ա, կապույտ մազերն ու տրանսսեքսուալներն էլ ընդունելի են թեմատիկայի մեջ

Քրիստոնեական արժեքների և քարոզչության դեմ պայքարող-տվայտվող-տառապողներին առաջարկում եմ գրել նոր այբուբեն, կամ ավելի ճիշտ՝ ստեղծել նոր այբուբեն, որովհետև Մեսրոպ Մաշտոցը Հայ Եկեղեցու վարդապետ էր. մի տեսակ ոնց որ հոգևոր քարոզչություն ա ստացվում էս այբուբենի ստեղծման պահը։ Հետն էլ, եթե չեմ սխալվում գրերի ստեղծումը նաև քրիստոնեության հայացման նպատակն ուներ։ Չեղավ, այսպես չի կարելի, պետք է ստեղծել լրիվ աշխարհիկ այբուբեն (դեռ եթե մեր տառերի ճարտարապետական ու փիլիսոփայական հորինվածքի զուտ քրիստոնեական լինելու մասին էլ որ ասեմ, վախենամ լավ չլինի ոմանց համար)։

Էնպես որ, ի գործ տղաներ և աղջիկներ։ Ստեղծում եք նոր այբուբեն, որով թարգմանում եք մարդու իրավունքների, գենդեր-շմենդերի, եկեղեցին պետությունից անջատ ա, կապույտ մազերն ու տռանսսեքսուալներն էլ ընդունելի են թեմատիկայի մեջ ինչ աղբ որ ձեզ կմատուցեն ու սկսում եք քարոզել այդ ամենը։

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ