20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էհ, Նիկոլ, Նիկոլ կամ կաշին փոխելու նուրբ արվեստը

Հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: 

Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եվ այսպես շարունակ:

Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»:

Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում ասել է․ «Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է «Նոր Հայաստանը»։

Ստացվում է դարձյալ «իրողություն» է փոխվում. ինչպես օլիգարխը դարձավ խոշոր սեփականատեր,  ինչպես գազի գինը պիտի էժանանար, բայց թանկացավ, ինչպես տնտեսությունը պիտի «թռներ», բայց անկում ապրեց, ինչպես արագաչափերը պիտի հանվեին, բայց մնացին, ինչպես կուտակային կենսաթոշակը քաղաքացուն թալանում էր, բայց հիմա «քաղաքացու փողերը ապահով ֆոնդերում կպահվեն», ինչպես ԵԱՏՄ-ն անպիտան կառույց է, որից  պետք էր դուրս գալ մեկ օր առաջ, բայց իրողություն փոխվեց եւ «ամեն ինչ պետք է անել՝ ԵԱՏՄ-ի հետ կապված խոչընդոտները վերացնելու համար» … 

Հիմա «Նոր Հայաստանը» ո՞ր մեկն է, այն Հայաստանը, որտեղ ժողովուրդը համատարած գի՞րք է կարդում, բայց միաժամանակ չի՞ գնահատում իր մշակույթը, թե՞ Հայաստանը, որտեղ ազգային արժեքը պադվալում պահելու արժանի «զարդ» է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ