07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն ԱԺ է բերել քայլողներին և Մարաթոնյան վազքում շատ լուրջ առաջընթաց կարող ենք գրանցել. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դժվարանում է ասել, թե 2019 թվականին ինչ դրական տեղաշարժ կլինի Հայաստանում։

Նա, սակայն, կռահում է, թե ինչ դրական առաջընթաց կգրանցի այս իշխանությունը 2020 թվականին։

«2020-ին կարող ենք ունենալ շատ լուրջ առաջնթաց. քանի որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով է բերել քայլողներին, ապա Մարաթոնյան վազքում շատ լուրջ առաջընթաց կարող ենք գրանցել», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ասաց նաև, թե այս տարի ևս մեկ «լավ» բան է արել իշխանությունը։

«Պարգևավճարներ, մարզպետը սկսել է հեկտարը կիլոմետրից տարբերել ու պարգևատրել է ինքն իրեն», – ասաց նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ