25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են ընդգրկվել աշխատանքի պետական մարմիններում

Մեկնարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի օժանդակությամբ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են ընդգրկվել աշխատանքի պետական մարմիններում:

 «Այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու և սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարական, քաղաքական, տնտեսական կյանքին», – նախագահականում պարգևատրումներից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նկատեց՝ նախագահականը ստանձնել է բարոյական պարտավորություն՝ հաշմանդամություն ունեցող 2-3 զինվորի ընդունել աշխատանքի.

«Նրանք պայծառ անձնավորություններ են և համապատասխան օգնության ու կրթական ծրագրի միջոցով կարող են վերադառնալ կյանք, դառանալ լիարժեք մարդ, ոչ միայն թոշակ ստանալ, այլ մասնակցել կյանքին, իրենց զգալ վսահ, իրենց ձեռքով լուծել իրենց առջև եղած խնդիրները», – ասաց նա:

Նախագահն ընդգծեց՝ ծրագրի շրջանակում նախագահականում արդեն իսկ աշխատանքի է անցել Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկը.

«Ծրագրի առաջին մեր ծիծեռնակը, որին ընդունել ենք աշխատանքի Գոռ Դարմանյանն է, ով հաշմանդամություն ունի ու այսօր ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատում», – ասաց նախագահը՝ հույս հայտնելով, որ այլ կառույցներ ևս ձեռնամուխ կլինեն նման անձանց աշխատանքի ընդունելու գործին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ