23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ն.Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը:

Ինչպես նշել է Դ.Պեսկովը՝ «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»:

«Տեղյակ չեմ, արդյոք փոփոխություններ կլինեն, սակայն դեռ որևէ համաձայնություն չկա», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Դ.Պեսկովը նշել է, որ Վ.Պուտինը և Ն. Փաշինյանը «շատ հաճախ շփվում են հեռախոսով և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում»:

Ն. Փաշինյանը մտադիր է հունվարի 25-ին այցելել Մոսկվայում գտնվող ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ ելույթ կունենա՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առիթով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ