26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի քաղաքապետն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով. Պարզաբանում

Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշում է, որ Մարությանն իր ասուլիսի ժամանակ քաղաքապետը հանրությանը տեղեկացրել էր այդ մասին ու նաև նշել, որ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ, սա պարգևատրման նշված չափից շուրջ տասնհինգ անգամ ավելի շատ է։

«Ամանորյա պարգեւավճարների այս ծավալը պլանավորվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Քաղաքի գործող իշխանությունը անփոփոխ ձեւով բաշխել է նախկինում պլանավորած պարգեւավճարները՝ որոշելով հետագա պարգեւատրումների համար կիրառել աշխատատանքի արդյունավետության գնահատման գործակից եւ յուրաքանչյուր աշխատակցին պարգեւատրել ըստ այդ գործակցի։….

Քաղաքապետարանը հայտնել է, որ պատրաստ է հրապարակել պարգեւատրումների անվանական ցանկը, եթե Արդարադատության նախարարությունը եզրակացություն տա, որ այդ հրապարակումը չի հակասում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությանը։

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում մասամբ ներկայացրել է խնդրի վերաբերյալ դիրքորոշումը՝ նշելով, որ «դա համարվում է անձնական տվյալ և գործատուն կարող է միայն /աշխատակցի/ գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի: «Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»։

Քաղաքային իշխանությունը համոզմունք ունի, որ պարգեւավճարների կիրառումը գործուն միջոց է՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը եւ խթանելու որակյալ կադրերի ներգրավումը։ Պարգեւատրումների պրակտիկան շարունակվելու է, այս կամ այն աշխատակցին պարգեւատրելու որոշումը կամ պարգեւավճարների չափը սահմանվելու է՝ գնահատելով նախընթաց ժամանակահատվածում նրա աշխատանքը», – հստակեցրել է Կարապետյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ