23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել ՄԻԵԴ՝ հայտարարելով, որ չի ցանկանում Հայաստանին դատի դալ

«Ժամանակին, երբ մեր կարծիքով՝ դատարանն անհիմն բավարարում էր Մանվել Գրիգորյանի կալանքի սակցիաները և այն երկարացնում էր, մենք՝ պաշտպանական կողմը, Մ. Գրիգորյանին առաջարկեցինք դիմել Եվրոպական դատարան, վերջինս հրաժարվեց՝ նշելով, որ Հայաստանին դատի չի տա։ Այս խոսակցությունն ունեցել ենք 3-4 ամիս առաջ, այս պահին նման թեմա չենք քննարկել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ են Մ. Գրիգորյանի գործի հետ կապված՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Նրա խոսքով՝ պետական լիազոր մարմնի նկատմամբ ցանկացած գործառույթ պետք է կատարվի օրենքի սահմաններում, և պատկան մարմինները, որոնք առերևույթ տեսնում են անօրինականություններ, պարզապես պետք է արձագանքեն։

«Քանի դեռ մեզ մոտ մշակույթ չի ձևավորվել, որ չպետք է նայեն, թե ով է անձը, այլ նայեն նրա խախտված իրավունքը, մենք ունենալու ենք այսպես ընտրովի արդարադատություն»,- ասաց փաստաբանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ