16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը վերահսկելու ձևերը կան, շուտով կտեսնեք. Արմեն Աշոտյան

ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹ

Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունը արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝

 

1. ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման եւ կիրարկման խնդիրների մասին իմ մանրակրկիտ վերլուծությունները հանրային բուռն արձագանքի արժանացան, միջազգային եւ տեղական փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ եղան, իսկ ԱԺ նորընտիր նախագահը ստիպված էր համաձայնվել իմ քննադատության հետ։

2. Բաքվում հայերի ջարդերի մասին ԱԺ-ում հայտարարություն անելու հորդորս կյանքի կոչվեց։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, որը բազմաթիվ մտահոգությունների առիթ է տվել ու մնացել նոր ԱԺ-ի ուշադրությունից դուրս, հանրային ահազանգման էի ենթարկել և ան դարձավ հանրային-քաղաքական քննարկումների օրակարգային կետ։

Եզրակացությունը մեկն է՝ քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին: Եթե կա ասելիք, ապա այն հնարավոր է հասցնել ժողովրդին նաև առանց ԱԺ ամբիոնի:

Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն են կան, շուտով կտեսնեք:

Արմեն Աշոտյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ