26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ն ընկել է Ծառուկյանի գազալցակայանների հետեւից. «լուրջ» ակտեր են գրվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, եւ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։

Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում է խնդիրը դատարանում վիճարկելուն, այո, վիճարկում ենք, որովհետեւ նշված խախտումները չկան»։

Ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հարցրեք համապատասխան մարմիններին»: Տեսակետ կա, որ դա քաղաքական կոնտեքստ ունի։ «Թող իրենք պատասխանեն նաեւ այդ հարցին։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ստեղծել ենք գազի քննիչ հանձնաժողով` խնդիրն ավելի լայն հասկանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ