20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել:

«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են շարժվել, եւ առաջիկա օրերին խնդիրը կլուծվի:

Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչեւ 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում:

Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել` այդպես դուրս գալով ստվերից:

Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտրոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ