27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լիլիթ Մակունցը սահմանադրությունից տեղյակ չէ

Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տեղյակ չլինելով Սահմանադրությունից և նրանից, որ Արմեն Սարգսյանն արդեն կատարել է վարչապետի նշանակումը, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ իրենք ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու են յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է այսօր:

«Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,- ասել Մակունցը: Եւ նույն պահին, երբ Մակունցը ԱԺ-ում վարչապետի թեկնածությունից էր առաջադրում, այդ ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակում էր վարչապետի պաշտոնում։ Եվ Մակունցը նման տեղեկացվածությամբ էլ պատրաստվում է ղեկավարել 88-հոգանոց խմբակցությունը։

Տարօրինակ է, որ Մակունցին այդ մասին նախապես որևէ մեկը չի էլ հուշել, ինստրուկտաժ չեն արել, որ վարչապետին այս անգամ արդեն նշանակելու է նախագահը, ոչ թե առաջադրելու է խորհրդարանը։ Ահա այսպեսի «բարձր» տեղեկացվածությամբ և ինտելեկտուալ «բարձր» մակարդակով են նոր իշխանություններն սկսել իրենց աշխատանքը խորհրդարանում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակելու մասին ավետիսը հայտնեց ոչ թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից որևէ մեկը, այլ հուժկու ընդդիմություն լինելու խոստում տված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը իր ելույթի հենց սկզբում նախ տեղեկացրեց Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելու մասին, ապա շնորհավորեց և հաջողություններ մաղթեց, ներկաներն էլ ծափահարեցին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ