04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աչքի գույնով հնարավոր է կանխատեսել մաշկային հիվանդությունների առաջացումը

Մաշկային մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև մաշկային քացկեղի ռիսկը կարելի է կանխավ ախտորոշել՝ շնորհիվ աչքի գույնի: Նման եզրակացության է եկել Կոլորադոյի համալսարանի գիտական միջազգային խումբը՝ Ռիչարդ Ստրիպցի գլխավորությամբ:

Գիտնականները հետազոտել են վիտիլիգո տեսակի մաշկային հիվանդություն ունեցող 3000 հիվանդների: Հայտնաբերվել են 13 գեներ, որոնք պատասխանատու են հիվանդության առաջացման համար: Պարզվել է, որ վիտիլիգոյով հիվանդների գերակշռող մասը դարչնագույն աչքեր ունեցողներն են: Մինչդեռ կապույտ և մոխրագույն աչքեր ունեցողները առավել վտանգված են մելանոմի առաջացման ռիսկին, որը մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է: Հետազոտությունները դեռևս ընթացքի մեջ են:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ