20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՌԴ-ն վստահելով նախկին իշխանությանը՝ Հայաստանին «Իսկանդեր» տվեց, որը շատ երկրներ երազում էին ունենալ. փորձագետ

Ռազմական փորձագետ Վան այսօր լրագրողների հետ հանդիպանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշեց, որ նախկինում հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի էին, հիմա՝ այլ: «Ժամանակին ռուսական կողմը մեծ ճնշումների միջով է անցել, երբ Հայաստանին «Իսկանդեր»-ի մատակարարման հարցն  էր լուծում: »,- ասաց ռազմական փորձագետը:

Ըստ նրա` նախ` մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանը, ապա` Թուրքիան, որովհետև Թուրքիայի համար էլ է դա վտանգ ներկայացնում, բայց ՌԴ-ն, վստահելով հայկական կողմին,  վաճառեց «Իսկանդեր»-ը, որն այն զինատեսակն է, որ շատ երկրներ երազում էին ձեռք բերել, բայց Ռուսաստանը Հայաստանին տվեց, երբ անգամ Բաշար Ալ Ասադին է մերժել: Իսկ հիմա` մայիսից  սպառազինություն չի մտել Հայաստան: Ռուսական կողմն այսօր վստահություն չունի Հայաստանի հանդեպ: Նայեք՝ Պուտինը մինչ օրս Փաշինյանին չի շնորհավորել, երբ անգամ Քոչարյանի ծնունդ է շնորհավորել»,- շեշտեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Սու-30ՍՄ կործանիչների մատակարարմանը, փորձագետը շեշտեց, որ սրա շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ: 

Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ