03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տիգրան Մուկուչյանը չի շտապում ասել, թե քանի հոգանոց խորհրդարան կունենանք

Ձեռնպահ կմնամ ժամանակից շուտ որևէ տվյալ ներկայացնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ պատգամավոր կունենա Ազգային ժողովը։

«Ցանկացած գործառույթ պետք է տեղի ունենա այն ընթացակարգով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը», – ասաց Տ. Մուկուչյանը։

Նա նշեց, թե դեռևս հնարավոր է վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ լինեն, տարածքային ընտրական հանձնաժողովներում հերթապահություն կիրականացվի։

«Մանդատների բաշխման վերաբերյալ ևս ձեռնպահ եմ մնում թվեր ներկայացնել», – ասաց Տիգրան Մուկուչյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ