05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը

4bn29265b44c1dw6w5_800C450

Մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում հետզհետե աճող մի փառքով: Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Հոգին:
Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ:

Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրանց համար, ովքեր կորստյան ճանապարհին են: Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու… Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ:

(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 3:18-4:6)

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ